Բանկերի միության նախագահ Աշոտ Օսիպյանն այսօր` դեկտեմբերի 16-ին, Զարգացման հայկական գործակալությունում հանդիպել է Հոնկոնգի գործարար եւ ընկերությունների համաշխարհային խմբի (The Global Group companies) նախագահ Ջոնի Հոնի գլխավորած պատվիրակությանը:
Դեկտեմբերի 15-17-ը Հայաստանում գտնվող պատվիրակության կազմում են նաեւ Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ բարոնուհի Քերոլայն Քոքսը եւ Ընկերությունների համաշխարհային խմբի փոխնախագահ Քիթ Բենեթը: Հանդիպման ընթացքում կողմերը անդրադարձել են հայաստանյան բանկային համակարգի ներդրումային հնարավորություններին:
Մասնավորապես, քննարկվել է Հայաստանի բանկային համակարգի ներկա իրավիճակը, զարգացման ուղիները եւ հայկական բանկերի կապիտալի մեծացման նպատակով Հոնկոնգի ֆոնդային բորսայում IPO անցկացնելու հնարավորությունը:



























