Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները, դեկտեմբերի 16-ին, ժամը 16.50-ին, Կրասնոդար-Երեւան չվերթի օդանավի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահից բերման են ենթարկել 27-ամյա Գագիկ եւ 28-ամյա Աշոտ Մանուկյաններին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նրանք նոյեմբերի 11-ից հետախուզվում էին ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով, այն է՝ խուլիգանությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից:
Կատարվում է քննություն:




























