Իսրայելական բանակը (ՑԱԽԱԼ) հայտնել է, որ պատրաստվում է հրադադարի եւ պատանդների մասին համաձայնագրին պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման հետ, որը հաստատվել է Իսրայելի կառավարության կողմից գիշերը եւ պետք է սկսվի վաղը, տեղեկացրել է Times of Israel-ը։

«Համաձայնագիրն ուժի մեջ կմտնի կիրակի, հունվարի 19-ին, ժամը 08.30-ին, դրա շրջանակում ՑԱԽԱԼ-ի զորքերը կիրականացնեն օպերատիվ միջոցառումներ տեղերում, սահմանված պայմանավորվածությունների համապատասխան»,- նշվել է բանակի հայտարարությունում։

«ՑԱԽԱԼ-ը պատրաստվում է ընդունել պատանդներին ՀԱՄԱՍ-ի գերությունից ազատվելուց հետո եւ կիրականացնի համապատասխան ֆիզիկական եւ հոգեբանական աջակցության գործողություն՝ սեւեռուն ուշադրություն հատկացնելով յուրաքանչյուր մանրուքի,- նշվել է հայտարարությունում։- Համաձայնագրի եւ բոլոր պատանդներին տուն վերադարձնելու մեր պարտավորության կողքին ՑԱԽԱԼ-ը կշարունակի գործել, որպեսզի ապահովի իսրայելցի բոլոր քաղաքացիների անվտանգությունը, հատկապես նրանց, ովքեր ապրում են Գազայի հատվածի բնակավայրերի կողքին։