Երեւանում, այսօր` դեկտեմբերի 17-ի առավոտյան, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկել է «Նիգ-Ապարան» հայրենակցական միության 5-րդ համագումարը։

Համագումարը կազմակերպության նախագահ է ընտրել Ազգային ժողովի պատգամավոր, հայտնի գործարար Սամվել Ալեքսանյանին:

Նշենք, որ նա այս պաշտոնում կփոխարինի Երեւանի ֆիզմաթ դպրոցի տնօրեն Հայկազ Նավասարդյանին:

Հիշեցնենք, որ «Նիգ-Ապարան» հայրենակցական միությունն ունի 2 պատվավոր նախագահը` Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը եւ «Տիգրան Մեծ» հրատարակչության սեփականատեր Վրեժ Մարկոսյանը:

Համագումարը դեռ չի ավարտել իր աշխատանքը: