2011թ. Հայաստանի արարադատության նախարարությունը բնակիչներից 3263 բողոք է ստացել: 2010թ. ստացվել էր 2796 բողոք: Այս մասին նշվել է դեկտեմբերի 17-ին արդարադատության նախարար  Հրայր Թովմասյանի` լրագրողների հետ հանդիպման ընթացքում նախարարության մամուլի ծառայության ներկայացրած տեղեկանքում:

1731 բողոք ընթացք է ստացել: Դրանցից 627-ը վերաբերել են դատական համակարգին, հետաքննության արդյունքում 7 կարգապահական վարույթ է սկսվել: 306 բողոք վերաբերել է նոտարական գրասենյակների գործունեությանը, 482-ը` Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությանը եւ քրեակատարողական հիմնարկներին, 43-ը իրավաբանական անձանց գրանցման խնդիրների վերաբերյալ են եղել: Բացի այդ, արարադատության նախարարության քրեակատարողական վարչության կողմից ընթացք է տվել քաղաքացիների կողմից ներկայացված  259 (2010թ.`239) եւ դատապարտյալների կողմից ներկայացված  139 (2010թ.`221) դիմումների: Դիմումները վերաբերել են ժամկետից շուտ պայմանական ազատմանը, համաներմանը, բժշկական օգնությանը, այլ ՔԿՀ տեղափոխելուն:

ԴԱՀԿ-ն ընթացք է տվել 488 (2010թ.` 423) դիմումի: