ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի թիմը պահանջել է Պետդեպարտամենտի որոշ բարձրաստիճան դիվանագետների հրաժարականը։ Ինչպես տեղեկացրել է The Washington Post-ը կիրակի օրը՝ վկայակոչելով աղբյուրներին, այս միջոցները նպատակ ունեն ցույց տալ «վճռական խզումը» հեռացող Ջո Բայդենի վարչակազմի հետ:

Պարբերականի տվյալներով՝ «տասնյակ դիվանագետներ» հունվարի 20-ի կեսօրին հրաժարական կտան՝ Թրամփի օգնականներից համապատասխան հրահանգներ ստանալուց հետո։ Ենթադրվում է, որ հարկադիր հրաժարականը կանդրադառնա, մասնավորապես, ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Ջոն Բասի, ինչպես նաեւ էներգետիկ ռեսուրսների գծով պետքարտուղարի օգնական Ջեֆրի Փայետի վրա։

Դիվանագետներից մեկը, որին խնդրել են հրաժարական տալ, թերթին անանունության պայմանով ասել է, որ Թրամփի թիմը «հարցին պրոֆեսիոնալ է մոտեցել»։ Նա ասել է, որ ապագա վարչակազմը «ցանկանում է տեղում ունենալ մարդկանց, որոնց հետ նախկինում աշխատել է»: Ինչպես նշել է պարբերականը, այդ հավակնորդներից մեկը Լիզա Քեննան է, որը Թրամփի առաջին նախագահական ժամկետում աշխատել է պետդեպարտամենտի գործադիր քարտուղարի պաշտոնում։ Ըստ թերթի՝ սպասվում է, որ Քեննան կարող է ստանձնել պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալի պաշտոնը։

Թրամփի երդմնակալությունը տեղի կունենա հուվարի 20-ի կեսօրին։