Երեկ` նոյեմբերի 13-ին, Ուլյանովսկի ռազմական պահեստում բռնկված հրդեհի արդյունքնում տուժել են 10 հոգի: Նրանցից 3-ը գտնվում են ծանր վիճակում, երկուսը համարվում են անհետ կորած:
«Ինտերֆաքսը»-ը` վկայակոչելով Ուլյանովսկու Արտակարգ իրավիճակների նախարարության տարածած հայտարարությունը, հաղորդում է, որ Մոսկվայի ժամանակով 00:30-ին կրակն ամբողջությամբ մարվել է:
«Վեստին» հաղորդում է, որ հրդեհի տարածումը կանխելու պատճառով հրշեջ հաշվարկի կանոնավոր բաժնից մահացել է երկու զինծառայող:
Օպերատիվ շտաբի տվյալներով, հնարավոր է եղել փրկել 43 զինծառայողի, ովքեր գտնվել են պայթյունի տեղում: Հրդեհը մասնակի տեղայնացնելուց հետո մարդիկ դուրս են բերվել ռմբաապաստարաններից:
Միեւնույն ժամանակ դատախազությունը սկսել է ստուգել, թե արդյոք պահպանվել են ռազմամթերքների պահպանության կանոները: Այդ նպատակով դեպքի վայր են մեկնել Մոսկվայի գլխավոր դատախազության մի խումբ աշխատակիցներ:
Հիշեցնեք, որ պայթյունը, որն էլ եղել է հրդեհի պատճառը, տեղի է ունեցել նոյեմբերի 13-ի օրվա երկրոդ կեսին Ուլյանովսկի Զավոլոժկու շրջանում, ռազմաթերքի ուտիլիզացիայի ժամանակ: Իշխանությունները հավաստում են, որ այդ արտակարգ դեպքը վտանգ չի ներկայացնում մարդկանց կյանքին, քանի որ այնտեղ քիմիական զենք չի եղել:



























