Վրաստանում խոշոր վթար է տեղի ունեցել, որի հետեւանքով 4 մարդ զոհվել է: 15 մարդ, այդ թվում` երեխաներ, մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են Թբիլիսիի հիվանդանոցներ:

Ինչպես հաղորդել է «Ռուսթավի-2» հեռուստաալիքը,  վթարը տեղի է ունեցել Թբիլիսիին մոտ գտնվող Պոնիչալա ավանում: Բախվել են երթուղային տաքսին եւ թեթեւ մարդատար  ավտոմեքենան: