Գերմանիայում մի քանի ընկերություններ հայտարարել են Իլոն Մասկի գործողությունների պատճառով ապագայում Tesla-ի նոր մեքենաներից հրաժարվելու մտադրության մասին։ Այս մասին գրում է DPA գործակալությունը։
Լրատվամիջոցի տվյալներով՝ խոսքը էլեկտրաէներգիա մատակարարող երկու ընկերությունների՝ Badenova-ի՝ Բադեն-Վյուրթեմբերգ դաշնային նահանգից և Համբուրգից Lichtblick-ի մասին է։ Rossmann կենցաղային ապրանքների և կոսմետիկայի խանութների խոշոր ցանցն այս քայլի մասին հայտարարել էր դեռ ամռանը։ Պատճառը Tesla-ի սեփականատեր Իլոն Մասկի տարբեր հայտարարություններն ու գործողություններն էին։ Ներքին Սաքսոնիայում գործող Viebrockhaus շինարարական ընկերությունը, ինչպես նշում է գործակալությունը, նույնպես որոշել է ամբողջությամբ դադարեցնել ավտոարտադրողի արտադրանքի գնումները։
Tesla-ն, ինչպես շեշտում է DPA-ն, չի մեկնաբանել այս տեղեկությունը։





























