Լեհաստանի արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկին հեգնանքով է մեկնաբանել Բելառուսի այսպես կոչված «նախագահական ընտրությունները», որոնցում կանխատեսվում էր, որ Ալեքսանդր Լուկաշենկոն կհաղթի ձայների ավելի քան 87 տոկոսով։ Այս մասին Սիկորսկին գրել է X-ում։
Լուկաշենկոն նախագահի պաշտոնում վերընտրվել է կիրակի՝ հունվարի 26-ին։
Ըստ էքզիտպոլի արդյունքների՝ Լուկաշենկոյի օգտին իբր քվեարկել է ընտրողների 87,6 տոկոսը։
Քվեաթերթիկում կար եւս չորս անուն՝ բելառուսական էքզիթպոլը այս թեկնածուներին տվել է 2,7 1,8, 1,6% եւ 1,2 տոկոս ձայն։
«Բելառուսների միայն 87,6 տոկոսն է սիրում իրենց «բացկային»։ Մնացածը կտեղավորվե՞ն արդյոք բանտերում», - գրել է Լեհաստանի ԱԳՆ ղեկավարը։





























