Ստամբուլի հայկական «Ակոս» շաբաթերթի նախկին գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի դուստրը՝  Դելալն ամուսնացել է «Ակոս» շաբաթաթերթի ներկայիս գլխավոր խմբագիր Ռոբեր Քոփթաշի հետ։

Թուրքական Aksam-ի փոխանցմամբ՝ զույգերի պսակադրությունը տեղի է ունեցել  Ստամբուլի Քումքափը թաղամասի Մարիամ Աստվածածին եկեղեցում, իսկ 275 հոգանոց հարսանեկան միջոցառումը կազմակերպվել է Բեյօղլուի Ponte ռեստորանում։

Հարսանեկան արարողությանը ներկա են եղել թուրք հայտնի լրագրողներ Հասան Ջեմալը, Օրալ Չալըշարը, Ալի Բայրամօղլուն, Ջենգիզ Չանդարը, Բանու Գյուվենը, Էթյեն Մահչուփյանը եւ այլոք։  Մասնակիցների խնդրանքով բազմաթիվ անգամ հնչել է Դինքի սիրած «Սարը գելին» երգը։

Դինքի այրին՝ Ռաքել Դինքը հարսանեկան միջոցառմանը ներկա է եղել սեւ զգեստով եւ պարահրապարակ չի ելել։