Արամ Կարապետյանի գլխավործ «Նոր ժամանակներ» կուսակցության վարչությունը դիմում է հղել դեկտեմբերի19-ին Մոսկվա մեկնող Հայաստանի պատվիրակությանը, որտեղ կոչ է անում նրանց հանդես գալ Եվրասիական միությանը եւ Մաքսային միության միանալու նախաձեռնությամբ:
Դիմումում, մասնավորապես, ասվում է.
«Սույն թվականի դեկտեմբերի 19-ին ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում տեղի է ունենալու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանը, ԱՊՀ կազմավորման 20-ամյակին նվիրված՝ ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի նիստը, ինչպես նաեւ «ԵվրԱզԷս»-ի միջպետական խորհրդի նիստը, որտեղ Դուք ներկայացնելու եք Հայաստանը: Հաշվի առնելով, որ այդ միջոցառումներին մասնակցելու են Եվրասիական տնտեսական տարածության, Մաքսային միության եւ Եվրասիական միության անդամ երկրների (ՌԴ, Բելառուս, Ղազախստան) նախագահները եւ նկատի ունենալով, որ այդ կառույցներին մեր երկրի անդամակցելը կենսական անհրաժեշտություն է, ինչը բխում է գոյություն ունեցող տնտեսական, աշխարհաքաղաքական եւ տարածաշրջանային զարգացումների ողջ տրամաբանությունից, ՆԺԿ վարչությունը դիմում է Հայաստանի պատվիրակությանն այդ միջոցառումների ժամանակ հանդես գալ հայտարարությամբ` նշված կառույցներին ՀՀ-ի միանալու մասին»:




























