ԱՄՆ բնակիչների մոտ 38%-ն անպատշաճ է համարում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պահվածքը սոցցանցերում և քննադատում է նրա գրառումների բովանդակությունը։ Այս մասին են վկայում YouGov հետազոտական ծառայության անցկացրած հարցման արդյունքները։
Դրա տվյալներով՝ ԱՄՆ քաղաքացիների 17%-ը կարծում է, որ Թրամփի հրապարակումները սոցիալական ցանցերում միշտ անտեղի են։ Հարցվածների եւս 21%-ը սոցիալական ցանցերում ԱՄՆ նախագահի պահվածքն անվանել է «ընդհանուր առմամբ անպատշաճ»։
Միաժամանակ, երկրի բնակիչների 12%-ը Դոնալդ Թրամփի գործունեությունը սոցցանցերում «միշտ տեղին» է համարում, իսկ հարցվածների 24%-ը համաձայն է, որ նրա հրապարակումները սովորաբար «բնույթով տեղին» են։ Հարցվածների 26%-ը չի ձևակերպել իր կարծիքը սոցիալական ցանցերում ԱՄՆ նախագահի պահվածքի վերաբերյալ։
Թրամփի հրապարակումներին ամենաքննադատորենը վերաբերվում են Դեմոկրատական կուսակցության կողմնակիցները. դեմոկրատների 66%-ը դրանք այս կամ այն չափով անհարիր է համարում։ Հանրապետականներից հարցվածների 65%-ը հավանություն է տալիս սոցիալական ցանցերում Թրամփի գործունեությանը, իսկ 10%-ը դժգոհություն է հայտնում։
ԱՄՆ-ի բնակիչների ավելի քան մեկ երրորդը համարում է, որ Թրամփի պահվածքը սոցիալական ցանցերում անպատշաճ է. YouGov

Հասանելի է
русскийԹեմա
Տեղադրություն




























