ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասի հետ հեռախոսազրույցում կոչ է արել եվրոպական երկրներին ավելացնել պաշտպանական ծախսերը։ Այս մասին նշվել է պետդեպարտամենտի երեքշաբթի հրապարակված հայտարարությունում։

«Պետքարտուղար Ռուբիոն ընդգծել է տրանսատլանտյան անվտանգության ամրապնդման անհրաժեշտությունը, կոչ է արել Եվրոպային մեծացնել պաշտպանական ծախսերը եւ ուշադրություն դարձնել այն մարտահրավերներին, որոնք նետում է Չինաստանը»,- նշվել է փաստաթղթում։

Բացի այդ, Ռուբիոն ողջունել է Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցները երկարաձգելու ԵՄ որոշումը։