Տեխասի նահանգապետ Գրեգ Էբոթը հանձնարարել է Հանրային անվտանգության վարչությանը աջակցել դաշնային իրավապահ մարմիններին՝ նահանգում թաքնված անօրինական ներգաղթյալներին ձերբակալելու համար:
«Այսօր ես Տեխասի հանրային անվտանգության դեպարտամենտին հանձնարարել եմ մարտավարական հարվածային խմբեր տեղակայել՝ աշխատելու մեր դաշնային գործընկերների հետ՝ ամբողջ նահանգում ներգաղթի մասին օրենքները կիրառելու համար: Այս թիմերը կհամակարգեն Ներքին անվտանգության գործակալությունների հետ՝ Տեխասում հազարավոր անօրինական ներգաղթյալներին հայտնաբերելու և նրանց մեր երկրից արտաքսելու համար», - ասվում է նահանգապետարանի հայտարարության մեջ: Էբոթն ընդգծել է, որ այդ ջանքերն ուղղված են օգնելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին միգրացիոն ճգնաժամի կարգավորման հարցում։
Նահանգապետը նշել է, որ մինչ օրս Տեխասի իշխանությունները 5400 միգրանտների ձերբակալման օրդեր են տվել։ Պաշտոնյան չի մանրամասնել, թե ինչ հանցագործությունների մեջ են կասկածվում։
Ավելի վաղ պետության ղեկավարը հայտնել էր, որ Տեխասը Մեքսիկայի հետ սահման կուղարկի ավելի քան 400 զինվորական, ինչպես նաև C-130 ինքնաթիռներ և Chinook ուղղաթիռներ՝ անօրինական ներգաղթի դեմ պայքարելու համար։





























