Հայտնի Time ամսագրի աբստրակտ «ընդդիմադիրը» իրականում այնքան էլ աբսրտակտ չէր: Լրագրողները պարզել են, որ այդ նկարում պատկերված է ԱՄՆ-ի 25-ամյա քաղաքացի Սառա Մեյսոնը:

Սառան «Գրավիր Լոս-Անջելոսը» շարժման ակտիվիստ է, նա ոստիկանության կողմից ձերբակալվել է ակցիաների ցրման ժամանակ: Նա նկարներում պատկերված է թաշկինակով փաթաթված դեմքով: Դրանք լույս են տեսել The LA Weekly-ը:

The Daily Mail-ը հաղորդում է, որ այդ նկարը ոգեշնչել է նկարիչ Շեպարդ Ֆեյրիին, ով նկարել է տարվա մարդու նկարը` Time-ի դեկտեմբերյան համարի համար:

Հիշեցնենք, որ Time ամսագիրը տարվա մարդ է հռչակել աբստրակտ «ընդդիմադրին»: