Ոստիկանության ծառայողներից մեկը, դեկտեմբերի 18-ին, ժամը 19.20-ին, Աբովյան-Արզնի ճանապարհի դաշտային հատվածում կայանված «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի մոտ նկատել է ներարկիչ, իսկ ավտոմեքենայի մեջ՝ գազի փոքրիկ բալոն եւ դեղահաբ:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է մետաղյա տարա՝ 2 գրամ հեղուկով, գազօջախ, բամբակ, սոդա եւ ներարկիչ՝ շագանակագույն նյութով:

41-ամյա վարորդը բերման է ենթարկվել բաժին, որտեղ խոստովանել է, որ հայտնաբերվածը թմրամիջոց է, որը պատրաստել է իր օգտագործման համար:

Կատարվում է հետաքննություն: