Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումը չորեքշաբթի օրը հայտարարել է, որ չի հավատում, թե Միացյալ Նահանգները փետրվարի 1-ից մաքսատուրքեր կսահմանի այն բանից հետո, երբ Սպիտակ տունը կրկնեց նախագահ Դոնալդ Թրամփի խոստումը։ Այս մասին հաղորդում է Reuters-ը:
Անցյալ շաբաթ պաշտոնը ստանձնելուց կարճ ժամանակ անց Թրամփը վերջնաժամկետ սահմանեց փետրվարի 1-ը՝ Մեքսիկայից և Կանադայից ներմուծվող ապրանքների վրա 25 տոկոս մաքսատուրքեր սահմանելու համար, եթե այդ երկրները քայլեր չձեռնարկեն՝ դադարեցնելու անօրինական ներգաղթյալների և մահացու օփիոիդային ֆենտանիլի հոսքը Միացյալ Նահանգներ:





























