Իսրայելը հաստատել է, որ ստացել է Գազայից վաղը ազատ արձակվող երեք պատանդների ցուցակը՝ գրում է Times of Israel-ը։
Իսրայելի վարչապետի գրասենյակից հայտնել են, որ ցանկի պատանդների անունները կհրապարակեն միայն ընտանիքների մասին տեղեկություններ ստանալուց հետո։
Անանուն աղբյուրները, որոնք վկայակոչում են իսրայելական լրատվամիջոցները, նշում են, որ ցուցակը համապատասխանում է կողմերի պայմանավորվածություններին և ընդունելի է Իսրայելի համար:
Այս շաբաթվա սկզբին Իսրայելը հայտարարել էր, որ քաղաքացի Արբել Յեհուդը և զինվոր Ագամ Բերգերը պետք է ազատ արձակվեն երրորդ պատանդի հետ, ում անունը չի նշվում:
Ամերիկյան լրատվամիջոցները հայտնել են, որ երրորդ պատանդը, ինչպես սպասվում է, կլինի ամերիկա-իսրայելացի երկքաղաքացի Քիթ Սիգելը, սակայն այս տեղեկությունը չի հաստատվել։





























