ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը Միացյալ Նահանգների շտաբի պետերի նախկին ղեկավար Մարկ Միլիին ասել է, որ չեղարկում է վերջինիս պահակախումբը և մուտքի իրավունքը և կարգադրել է վերանայել պաշտոնաթող գեներալի վարքագիծը՝ պարզելու համար, թե արդյոք նրա կոչումը պետք է վերանայվի։ Այս մասին հաղորդում է NBC News-ը՝ վկայակոչելով Պենտագոնի հայտարարությունը:

Հեգսեթը, ում առաջին աշխատանքային օրը Պենտագոնում երկուշաբթի էր, հանձնարարել է Պաշտպանության նախարարության գլխավոր տեսուչին վերանայել Միլիի վարքագծի շուրջ «փաստերն ու հանգամանքները», «որպեսզի քարտուղարը կարողանա որոշել, թե արդյոք նպատակահարմար է վերսկսել նրա պաշտոնի բարձրացման որոշման դիտարկումը»՝ ասել է Պենտագոնի խոսնակ Ջոն Ուլիոթը։

Հայտարարությունում նման գործողությունների կոնկրետ պատճառներ չեն նշվում։

Միլին զբաղեցրել է Միացյալ շտաբների պետերի կոմիտեի նախագահի պաշտոնը թե՛ նախկին նախագահ Ջո Բայդենի, թե՛ նախագահ Դոնալդ Թրամփի առաջին նախագահական ժամկետի ժամանակ, և նա տարաձայնություններ է ունեցել Թրամփի հետ տարբեր հարցերի շուրջ:

2020 թվականին Միլին ներողություն է խնդրել Սպիտակ տան մոտ եկեղեցու առջև Թրամփին լուսանկարահանման ժամանակ ուղեկցելու համար՝ Ջորջ Ֆլոյդի մահվան կապակցությամբ բողոքի ցույցեր անցկացնող ցուցարարների բռնի ցրման վերաբերյալ նախագահի հրամանից հետո: