Քնեսեթում նախնական ընթերցման ժամանակ օրենսդիրները 58 կողմ, 33 դեմ ձայներով քվեարկել են Իսրայելի քաղաքացիների կողմից Հորդանան գետի արևմտյան ափի հողերի ուղղակի գնումների թույլտվության օգտին։ Այս մասին հաղորդում է Times of Israel-ը:
Օրինագիծը, որի հեղինակն է Քնեսեթի ռադիկալ պատգամավոր Մոշե Սոլոմոնը, ստացել է Քնեսեթի «Իսրայելի երկիր» խմբակցության աջակցությունը: Նա ձգտում է վերացնել այն, ինչը կողմնակիցները անվանում են «խտրական և ռասիստական» իրավական դրույթ, որը թույլ չի տալիս ոչ մուսուլմաններին անշարժ գույք գնել Արևմտյան ափում, որը մնացել է այն ժամանակաշրջանից, երբ Հորդանանը վերահսկում էր այս շրջանը:
Մինչ այժմ նման գործարքները կարող էին իրականացվել միայն հատուկ հաստատված ընկերությունների կողմից, որոնք թույլտվություն էին ստացել իսրայելական ռազմական իշխանություններից Արևմտյան ափում գործունեություն իրականացնելու համար: Այս շաբաթվա սկզբին Օրենսդրության նախարարական կոմիտեի կողմից օրինագծի հաստատումից հետո Peace Now settlement watchdog կազմակերպությունը այն անվանել է «մեսիական աջերի կողմից նախաձեռնված բռնակցման ևս մեկ քայլ»:
«Այս առաջարկն ուղղված է նորաբնակներին թույլ տալու հող ձեռք բերել առանց որևէ վերահսկողության ամբողջ Արևմտյան ափում՝ փաստացի դարձնելով նրանց «հողատերեր» Արևմտյան ափում թե՛ խորհրդանշական, թե՛ գործնական առումով», - ասվում է կազմակերպության հայտարարության մեջ:





























