ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չորեքշաբթի հայտնել է Գուանտանամոյի ռազմաբազայում անօրինական ներգաղթյալների համար կալանավայր ստեղծելու որոշման մասին։
«Այսօր ես հրամանագիր եմ ստորագրում, համաձայն որի՝ Պենտագոնը եւ ներքին անվտանգության նախարարությունը պետք է սկսեն Գուանտանամոյում 30 հազար միգրանտի տեղավորելու կենտրոն պատրաստել»,- նրա խոսքերը մեջբերել են ամերիկյան լրատվամիջոցները։
Թրամփի խոսքով՝ այս կենտրոնում հնարավոր կլինի պահել այն անօրինական ներգաղթյալներին, որոնց ԱՄՆ իշխանությունները համարում են ամենավտանգավորը։
2000-ականների սկզբին Գուանտանամոյի (Կուբա) ամերիկյան բազան հայտնի դարձավ որպես բանտային ճամբար, որտեղ ԱՄՆ-ի կողմից ահաբեկչության մեջ կասկածվող օտարերկրացիները պահվում էին ծանր պայմաններում: Սակայն նրանց մեծ մասին երբեք մեղադրանք չի առաջադրվել։




























