Սպիտակ տան սղագրողների մոտ խնդիր է առաջացել. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այնքան շատ է խոսում, որ նրա հրապարակային ելույթների վերծանման համար պատասխանատու մարդիկ հազիվ են հասցնում: Այս մասին գրում է Associated Press-ը:
Ինչպես նշում է լրատվական գործակալությունը՝ երդմնակալության օրը դրանք ավելի քան 22,000-ն էին, այնուհետև ևս 17,000, երբ Թրամփն այցելում էր Հյուսիսային Կարոլինայում և Կալիֆորնիայում աղետի վայրեր:
Բանակցությունների ընթացքին ծանոթ մարդկանց խոսքով՝ այժմ քննարկվում է լրացուցիչ անձնակազմ վարձելու հարցը՝ աշխատանքի ծավալը հաղթահարելու համար:
Ինչպես նշում է АР-ն, իր երկրորդ պաշտոնավարման սկզբից Դոնալդ Թրամփը խոսում է «գրեթե առանց դադարի՝ խլացնելով անհամաձայնների ձայները և թողնելով իր ընդդիմախոսներին պայքարել լսելի լինելու համար»:
Օրինակ չորեքշաբթի օրը, արտաքսման արագացման մասին օրենքի ստորագրման արարողության ժամանակ, Թրամփը պատմում էր իր ձեռքբերումների մասին, պնդում էր, որ ՀԱՄԱՍ-ը Գազայում ԱՄՆ-ի կողմից ֆինանսավորվող պահպանակներն օգտագործում է ռումբեր պատրաստելու համար, պաշտպանում էր դաշնային ծախսերի սառեցման և պետական ծառայողների թվաքանակի կրճատման ուղղությամբ իր վարչակազմի ջանքերը, պատմում էր միգրանտների կողմից բռնության նկարագրություններ և արել է անսպասելի հայտարարություն այն մասին, որ Գուանտանամո-Բեյը (Կուբա) կօգտագործվի որպես ԱՄՆ-ում անօրինական գտնվող մարդկանց պահման կենտրոն:



























