Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան հինգշաբթի օրն ասել է, որ իր կառավարությունը փոխադարձությամբ կպատասխանի, եթե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշի մաքսատուրքեր սահմանել Լատինական Ամերիկայի խոշորագույն տնտեսության վրա։ Այս մասին հայտնում է Reuters-ը։

«Դա շատ պարզ է. եթե նա հարկի բրազիլական ապրանքները, դա կլինի փոխադարձ»,- ասել է Լուլան Բրազիլիայում կայացած մամուլի ասուլիսում։

Նա հավելել է, որ կցանկանար, որ փոխադարձ հարգանք լիներ իր և Թրամփի միջև՝ որպես ժողովրդավարական ճանապարհով ընտրված երկու առաջնորդների։