ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վաշինգտոնում տեղի ունեցած ավիավթարի հետ կապված ճեպազրույցի ժամանակ պատասխանել է լրագրողի այն հարցին, թե արդյոք խոսել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
«Ես չեմ խոսել։ Ոչ… Ոչ դրա մասին», - ասել է նա:
Թրամփի խոսքով՝ ԱՄՆ-ը պատրաստ է հեշտացնել Ռուսաստանի քաղաքացիների աճյունների տեղափոխումը, որոնք գտնվել են կործանված մարդատար ինքնաթիռում։
«Մենք արդեն կապվել ենք Ռուսաստանի հետ։ Եվ պատասխանն է՝ այո, մենք կաջակցենք, այո»,- ասել է Դոնալդ Թրամփը՝ հավելելով, որ ինքնաթիռում եղել են նաև այլ երկրների ներկայացուցիչներ, որոնց մասին ավելի ուշ կհայտարարվի։
Հիշեցնենք, որ Վաշինգտոնում Ռեյգանի օդանավակայանի մոտ վթարը տեղի է ունեցել American Airlines ավիաընկերության մարդատար ինքնաթիռի և BlackHawk ռազմական ուղղաթիռի բախման հետևանքով։



























