Գյումրիի ժամանակակից արվեստի կենտրոնի թանգարանում այսօր` դեկտեմբերի 19-ին, կազմակերպվել է «Հետադարձ հայացք» խորագրով ցուցահանդեսը: Այն նվիրվել է գյումրեցի նկարիչ Գեւորգ Սարգսյանի մոր՝ Սեդա Հակոբյանի հիշատակին: Ցուցադրությանը ներկայացվել են խորհրդային ժամանակներում լայն տարածում գտած բացիկներ, լուսանկարներ, նամակներ եւ այլն:

Ցուցահանդեսի կազմակերպիչները նշել են, թե սա հնարավորություն է տալիս ավագ սերդին արտահայտելու իր վերաբերմունքը նախկին ԽՍՀՄ մշակույթի հանդեպ, պատմել իրենց հիշողությունների, զգացմունքների  մասին: Իսկ երիտասարդ սերնդի համար սա առիթ է արտահայտելու իրենց տեսակետներն անցյալի գաղափարների վերաբերյալ:

Այս հին նկարների ցուցադրությունն, ըստ նկարիչների, կնպաստի նաեւ սերունդների միջեւ երկխոսությանը: Միմյանց բացիկներ նվիրելու եւ նամակներ ուղարկելու գեղեցիկ սովորությունը խթան է հանդիսանում թեկուզ փոքր քայլերով, մարդկային ջերմ հարաբերություններ ստեղծելու, միմյանց հանդեպ սեր եւ հարգանք տածելու գործում: