Ամանորյա տոների եւ Սուրբ Ծննդի նախաշեմին Հայաստանի Արտակարգ իրավիճակների նախարարության փողային նվագախումբը բարեգործական համերգով ելույթ է ունեցել Խարբերդի մանկատան սաների համար:
Հայաստանի ԱԻՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նվագախմբի գլխավոր դիրիժոր Մ. Ութուջյանը ջերմ շնորհավորանքներ է փոխանցել ողջ ԱԻՆ-ի եւ նախարար Արմեն Երիցյանի կողմից, նշելով, որ ԱԻՆ աշխատակիցները պատրաստ են մանկատան սաների կողքին լինել ոչ միայն պատահարների եւ աղետների դեպքում, այլ նաեւ՝ ուրախ առիթների եւ տոների ժամանակ:
ԱԻՆ փողային նվագախումբը բարեգորածական համերգներ կունենա նաեւ այլ մանկատներում:




























