Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Գուս Հիդինկը մեկնաբանել է ԶԼՄ-ներում տարածված այն լուրը, որ Կրասնոդարի երկրպագուները որոշել են նրա արձանը դնել եւ արդեն գումար են հավաքում: Այս մասին հաղորդում է REGNUM լրատվական գործակալությունը:
«Ես այդքա էլ չեմ սիրում, երբ մարդիկ ստեղծում են անձի պաշտամունք»,- նշել է Հիդինկը,- «Վերջիվերջո, այն ամենը, ինչին, որ հասել ենք վերջին ժամանակները, ոչ այնքան եւ ոչ միայն իմ վաստակն է, առաջին հերթին դա բոլոր ֆուտբոլիստների վաստակն է, ինչպես նաեւ Ռուսաստանի ֆուտբոլի միության եւ բոլոր նրանց, ովքեր օգնել են այս ողջ ընթացքում: Իսկ արձանի համար, շնորհակալություն, չնայած որ ես հիմա մի քիչ ամաչում եմ»:
Հիշեցնենք, որ Հիդինկը Ռուսաստանի ազգային հավաքականի մարզիչ է նշանակվել 2006 թվականի ապրիլին: 2008 թվականի Եվրոպայի առաջնության խաղերին Հիդինկի գլխավորած Ռուսաստանի հավաքականը ցույց տվեց վերջին 20 տարվա ընթացքում իր լավագույն արդյունքը` գրավելով երրորդ տեղը:



























