ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենը համագործակցության համաձայնագիր է ստորագրել Creative Artists Agency-ի (CAA) հետ, որը ներկայացնում է ստեղծագործական մասնագիտությունների տեր մարդկանց շահերը։

«Բայդենը ամենահարգված եւ ազդեցիկ մարդկանցից մեկն է ներքին եւ միջազգային հարցերում: Մեզ համար պատիվ է կրկին համագործակցել նրա հետ»,- ասել է գործակալության համանախագահ Ռիչարդ Լովեթը: Նրա խոսքերը մեջբերվել են ընկերության Instagram-ի էջում։

 Լոս Անջելեսում (Կալիֆոռնիայի նահանգ) տեղակայված Creative Artists Agency-ն արդեն ներկայացրել էր Բայդենի շահերը 2017-2020թթ.: Այս համագործակցության արդյունքում լույս է տեսել նրա «Խոստացիր ինձ, հայրիկ» հուշերի գիրքը։

Հայտնի չէ, թե այս անգամ ինչ նպատակներ է հետապնդում Բայդենը, գրել է Deadline-ը։ Այս պահին ոչինչ չի վկայում այն ​​մասին, որ ԱՄՆ նախկին նախագահը մտածել է նոր գիրք կամ նախագիծ, սակայն «82-ամյա դեմոկրատը դժվար թե վերադառնար CAA», եթե կոնկրետ ծրագրեր չունենար, կարծում է պորտալը։