Պետդեպարտամենտը հուսով է մինչեւ փետրվարի 8-ը վերադարձնել ԱՄՆ ՄԶԳ (USAID) բոլոր աշխատակիցներին արտասահմանյան գործուղումներից։ Այս մասին երեքշաբթի հայտնել է ABC հեռուստաընկերությունը՝ հղում կատարելով աղբյուրներին։

Նրանց տեղեկություններով՝ ամերիկյան արտաքին քաղաքականության գերատեսչությունն արդեն սկսել է աշխատանքներն այդ ուղղությամբ։ Մի քանի օրվա ընթացքում «USAID բոլոր աշխատակիցները, որոնք արտասահմանյան գործուղումների մեջ են ամբողջ աշխարհում», հետ կկանչվեն: Նրանց ընտանիքների անդամները նրանց հետ կվերադառնան ԱՄՆ։ Ամերիկացի պաշտոնյայի խոսքով՝ խոսքը հազարավոր մարդկանց մասին է։

Ավելի վաղ Politico թերթը հայտնել էր, որ ամերիկյան իշխանությունները մտադիր են արձակուրդ ուղարկել USAID Վաշինգտոնի գրասենյակի գրեթե բոլոր աշխատակիցներին։

Փետրվարի 3-ին ԱՄՆ վարչակազմը փաստացի դադարեցրել է USAID գործունեությունը: Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի որոշմամբ այս կառույցի ժամանակավոր ղեկավար է նշանակվել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ USAID-ի վերաբերյալ կազմակերպչական եզրակացություններն արվել են ամերիկացի միլիարդատեր, գործարար Իլոն Մասկի առաջարկով, որին Թրամփը ավելի վաղ նշանակել էր նոր դեպարտամենտի ղեկավար՝ ԱՄՆ կառավարության արդյունավետությունը բարելավելու (Department of Government Efficiency), պետական ​​ուռճացված ապարատի կրճատման եւ բյուրոկրատիայի դեմ պայքարելու նպատակով: