ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախատեսում է այցելել Իսրայել, Գազայի հատված, Սաուդյան Արաբիա։ Այս մասին նա տեղեկացրել է երեքշաբթի, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ համատեղ մամուլի ասուլիսում, Սպիտակ տանն ընթացած երկկողմ բանակցությունների ավարտից հետո։

«Սիրում եմ Իսրայելը։ Կացելեմ այնտեղ։ Եվ կայցելեմ Գազա։ Կայցելեմ նաեւ Սաուդյան Արաբիա։ Եվ կայցելեմ այլ վայրեր ամբողջ Մերձավոր Արեւելքում»,- ասել է ամերիկյան վարչակազմի ղեկավարը։ Նա չի նշել այդ հնարավոր ուղեւորության ժամկետը։