ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ Սպիտակ տանը կայանալիք բանակցություններից առաջ լրագրողների հետ շփման ժամանակ կարծիք է հայտնել, որ արժանի է Խաղաղության Նոբելյան մրցանակի, բայց տրտնջացել է, որ այն իրեն երբեք չեն տա։
«Նրանք երբեք ինձ Խաղաղության Նոբելյան մրցանակ չեն տա։ Շատ ափսոս։ Ես արժանի եմ դրան, բայց ինձ այն երբեք չեն տա»,- նրա խոսքերը մեջբերել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։





























