Հանրապետական սենատորները պաշտպանել են նախկին կոնգրեսական Թուլսի Գաբարդի թեկնածությունը ազգային հետախուզության տնօրենի պաշտոնում երեքշաբթի կոմիտեում կայանալիք առանցքային քվեարկությունից առաջ, հայտնել է «Голос Америки»-ն։
Սենատի հետախուզության հանձնաժողովի անդամ, հանրապետական սենատոր Թոդ Յանգը երեքշաբթի կեսօրին քվեարկությունից առաջ հայտարարություն է տարածել ի պաշտպանություն Գաբարդի առ ան, թե արդյոք պետք է ներկայացնել Գաբարդի թեկնածությունը Սենատի ամբողջական կազմի քվեարկությանը:
«Ես կպաշտպանեմ Թուլսիի թեկնածությունը եւ անհամբերությամբ կսպասեմ նրա հետ աշխատելուն մեր ազգային անվտանգությունը պաշտպանելու համար»,- ասել է Յանգը:
Գաբարդի թեկնածության հաստատումը կշարունակի առանցքային պաշտոններում Թրամփի առաջադրած թեկնածուներին հանրապետականների միաձայն կամ գրեթե միաձայն աջակցության միտումը:
Թուլսի Գաբարդը 43 տարեկան է։ Անցյալում նա մասնակցել է մարտական գործողությունների։ Քաղաքական կարիերան սկսել է Դեմոկրատական կուսակցության շարքերում։ Գաբարդը հեռացել է Դեմոկրատական կուսակցությունից 2022թ. եւ դարձել է անկախ թեկնածու։ Նա աջակցել է Թրամփին 2024թ. եւ մտել Հանրապետական կուսակցություն ընտրություններում Թրամփի հաղթանակից մեկ ամիս առաջ։
Եթե Գաբարդի թեկնածությունն արժանանա Սենատի պարզ մեծամասնության հավանությանը, նա կղեկավարի ԱՄՆ 18 հետախուզական ծառայությունները։





























