Ֆիլիպինների խորհրդարանի ստորին պալատը չորեքշաբթի իմփիչմենթ հայտարարեց փոխնախագահ Սառա Դուտերտեին՝ երկրի նախկին առաջնորդի դստերը՝ Սենատում հազվագյուտ և բարձր մակարդակով դատավարության համար հող նախապատրաստելով, գրում է Reuters-ը:
Իմպիչմենտի պատճառն այն էր, որ Դուտերտեն փոխնախագահի և կրթության քարտուղարի պաշտոնում չարաշահել է պետական միջոցները, անբացատրելի հարստություն է կուտակել և սպառնացել նախագահ Ֆերդինանդ Մարկոս կրտսերի, առաջին տիկնոջ և խորհրդարանի ստորին պալատի խոսնակի կյանքին:
Իմպիչմենտի վերաբերյալ գանգատը ստացվել է Սենատում, երբ ստորին պալատի 306 օրենսդիրներից 215-ը հաստատել են այն՝ ուղեկցելով ընդունված որոշումը բուռն հիացական բացականչություններով և ծափողջույններով:
Սառա Դուտերտեն բազմիցս հերքել է իր մեղքը։
Այսպիսով Սառա Դուտերտեն Ֆիլիպիններում դառնում է երկրորդ բարձրաստիճան պաշտոնյան, որին 2000 թվականին նախկին նախագահ Ջոզեֆ Էստրադայից հետո իմպիչմենտ են հայտարարել: Այս քայլը մեծ ձախողում էր հզոր Դուտերտե ազդեցիկ ընտանիքի համար, որի ժողովրդականությունը մեծացել էր 2016 թվականին Ռոդրիգո Դուտերտեի իշխանության գալուց հետո՝ խախտելով Ֆիլիպինների արտաքին քաղաքականությունը և սկսելով «թմրանյութերի դեմ պատերազմ», որի արդյունքում հազարավոր մարդիկ են զոհվել:





























