Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը ծրագրում է ապրիլին հանդիպել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Բարձր մակարդակի համագործակցության խորհրդի շրջանակում, չորեքշաբթի հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը, գրում է թուրքական ​​Anadolu գործակալությունը։

Միաժամանակ հունական Kathimerini լրատվամիջոցը նշել է, որ Աթենքի դիվանագիտական ​​աղբյուրները հանդիպման փաստը չեն հաստատել։