Ոստիկանության ծառայողները, դեկտեմբերի 19-ին, ժամը 12.00-ին, «Արմենիա» բժշկական կենտրոնի սպասասրահից բերման են ենթարկել 30-ամյա մի տղամարդու:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա նոյեմբերի 21-ից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:
Նրան տեղափոխել են ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ:
Նույն օրը, ժամը 15.00-ին, ոստիկանության Տաշիրի բաժնի ծառայողները բերման են ենթարկել 32-ամյա մի տղամարդու, որը փետրվարի 18-ից ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:



























