Սիրիայի անցումային շրջանի նախագահ Ահմեդ աշ-Շարաան ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնից հրավեր է ստացել առաջիկա շաբաթներին պաշտոնական այց կատարել Փարիզ։ Այս մասին տեղեկացրել է Սիրիայի ղեկավարի գրասենյակը՝ Մակրոնի հետ նրա հեռախոսազրույցից հետո։

«Ահմեդ աշ-Շարաան Ֆրանսիայի նախագահից հրավեր է ստացել առաջիկա շաբաթներին այցելել Ֆրանսիա»,- նշվել է տեքստում։ Գրասենյակի տվյալներով՝ Մակրոնը շնորհավորել է աշ-Շարաային նախագահի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ եւ «լիակատար աջակցություն է հայտնել Սիրիայի անցումային փուլին»։

«Նախագահները քննարկել են Սիրիայի անվտանգության խնդիրները եւ համատեղ աշխատանքի անհրաժեշտությունը նրա կայունությանն աջակցելու նպատակով»,- ընդգծվել է հայտարարությունում։