Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը ողջունել է Դոնալդ Թրամփի վարչակազմի որոշումը՝ դադարեցնելու ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) գործունեությունը։
Կառավարության ղեկավարը նշել է, որ մինչեւ վերջերս հունգարական ընդդիմադիր լրատվամիջոցների ֆինանսավորումը տրամադրվում էր ամերիկյան այս կառույցի միջոցով։
«Ակնհայտ է, որ USAID-ը ֆինանսավորել է Բրյուսելի ծայրահեղ առաջադեմ Politico թերթը եւ Հունգարիայի գրեթե բոլոր ձախակողմյան լրատվամիջոցները ԱՄՆ նախորդ վարչակազմի օրոք: Եվ նրանք ինձ անվանել են «տարվա խափանարար»։ Կարծում եմ՝ աշխարհը պետք է երախտապարտ լինի նախագահ Դոնալդ Թրամփին այն բանի համար, որ նա բացահայտել եւ դադարեցրել է այս մութ դավադրությունը»,- գրել է Օրբանը X-ում։





























