ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրել է վերանայել ԱՄՆ բյուջեից միջոցներ ստացող բոլոր ոչ կառավարական կազմակերպությունների ֆինանսավորումը։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։

ԱՄՆ պաշտոնյաներից գործակալության աղբյուրի համաձայն, ամերիկացի առաջնորդը համապատասխան հրամանագիր է ստորագրել հինգշաբթի օրը: Այս պահին այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Թրամփի վարչակազմը նախկինում մի քանի միջոցներ է ձեռնարկել՝ ուղղված դաշնային ծախսերի կրճատմանը։ Հունվարի վերջին դադարեցվել է արտաքին օգնության գրեթե բոլոր ծրագրերի ֆինանսավորումը։ Հետագայում նման ծրագրերի զգալի մասը վերսկսվեց։