Հետաքննությունների դաշնային բյուրոյում (ՀԴԲ) զանգվածային կրճատումներ և այլ կադրային փոփոխություններ են սկսվել այն աշխատակիցների նկատմամբ, որոնք ներգրավված են եղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ կապված հետաքննություններին։ The Wall Street Journal-ը, հղում անելով բյուրոյի աղբյուրներին, հայտնում է, որ շատ աշխատակիցներ այնքան անհանգստացած են կատարվածով, որ «նախապես հավաքել են իրենց իրերը՝ ակնկալելով, որ իրենց կազատեն աշխատանքից»: Ստեղծված իրավիճակի պատճառով բաժանմունքում աշխատանքը դանդաղել է, ասում են գործակալները։
ԱՄՆ արդարադատության նախարարության նոր ղեկավարության ճնշման ներքո ՀԴԲ տասնյակ բարձրաստիճան աշխատակիցներ արդեն կորցրել են իրենց պաշտոնները, գրում է հրատարակությունը։ Այժմ նախարարությունը, որին ենթարկվում է բյուրոն, կազմում է հազարավոր գործակալների ցուցակները, որոնք կարող են հեռացվել աշխատանքից՝ 2021 թվականի հունվարի 6-ին Կապիտոլիումի գրոհի և Թրամփի դեմ գործերի հետաքննությանը մասնակցելու համար: Ըստ WSJ-ի՝ շատ աշխատակիցների ուղարկվել են պարտադիր հարցաթերթիկներ, որտեղ նրանք պետք է նշեն իրենց դերը հունվարի 6-ի իրադարձություններում։
Հետաքննությունների դաշնային բյուրոյում սկսել են «մաքրել» Թրամփի հետաքննություններին մասնակցած աշխատակիցներին

Հասանելի է
русскийԹեմա
Տեղադրություն




























