«Լոս Անջելես Լեյքերս» թիմի լավագույն բասկետբոլիստ Քոբի Բրայանթին լքել է կինը, քանի որ չի կարողացել հանդուրժել ամուսնու բազմաթիվ դավաճանությունները: Նրանք համատեղ ապրել են 10 տարի:

Վանեսսան, դեկտեմբերի 6-ին, հերթական անգամ ամուսնուն բռնացնելով դավաճանության մեջ, ամունսալուծության հայց է ներկայացրել, որպես պատճառ նշելով «անհաղթահարելի տարաձայնությունները»:

Ոչ աղքատ բասկետբոլիստը ամուսնալուծության դեպքում, ստիպված կլինի իր ունեցվածքի կեսը թողնել կնոջը, քանի որ նա ժամանակին ամուսնական պայմանագիր չի ստորագրել իսկ այդ դեպքում, Քալիֆորնիայի օրենքով, ունեցվածքը կիսվում է:

Աշխարհում ամենաբարձր վարձատրվող բասկետբոլիստ Բրայանթի ունեցվածքը հասնում է 150 մլն դոլարի: