Բրիտանացի գիտնականներ գտել են այն վայրը, որտեղից տարվել են լեգենդար Սթոունհենջի քարերը:

Նրանց հաշվարկներով` քարհանքը գտնվել է Քրեյգ Ռոս-ի-Ֆելին վայրում` հուշարձանից 300 կմ հեռավորության վրա: Գիտնականներն այս եզրակացությանն են հանգել  երկնագույն քարերի (bluestone)  բաղադրությունն ուսումնասիրելուց հետո: Նրանց կարծիքով` այդ տարածքում քարհանքից բացի, նաեւ հարյուրավոր հնադարյան մարդիկ ու աղբյուրներ են եղել:

Իրենց հիպոթեզի հաստատման համար բրիտանացիները մտադիր են պեղումներ սկսել Քրեյգ Ռոս-ի-Ֆելինում` հնադարյան մարդկանց  աշխատանքային եւ որսորդական գործիքները գտնելու նպատակով:

Նշենք, որ հայտնի Սթոունհենջը առ այսօր հանելուկ է մարդկանց համար: Դրա իրական նշանակության վերաբերյալ գիտնականներն արդեն երկար ժամանակ վիճում են: Մի մասը կարծում է, որ դա զոհարան է եղել, մյուս մասը հակված է մտածել, որ հնագույն աստղադիտարանն է, երրորդ խումբն էլ պնդում է, որ դա ... պարահրապարակ է եղել: