Շաբաթ օրը Էստոնիան, Լատվիան և Լիտվան ծրագրում են միաժամանակ անջատվել ռուս-բելառուսական էներգահամակարգից, այնուհետև սինխրոնիզացվել եվրոպական համակարգի հետ։
Լիտվայի էներգետիկայի նախարար Ժիգիմանտաս Վայչիունասն անջատումն անվանել է «էներգետիկ անկախության համար պայքարի վերջին քայլը», հաղորդում է BBC-ն։
«Մենք Ռուսաստանին կզրկենք էլեկտրաէներգիան որպես աշխարհաքաղաքական շանտաժի գործիք օգտագործելու հնարավորությունից»,-հայտարարել է Վայիցունասը։




























