Իտալիայի Նեապոլի համալսարանի գիտնականները մշակել են այն, ինչը, իրենց կարծիքով, իդեալական միջոց է ձուն հավասարապես եփելու համար, որպեսզի դեղնուցը բարձրորակ թանձր խտություն ունենա, իսկ սպիտակուցը շատ ջրիկ չլինի: Բացի դրանից, ուտեստի տեսքը շատ ավելի գրավիչ կդառնա։
Իտալացի գիտնականներն իրենց ուսումնասիրության արդյունքները հրապարակել են Communications Engineering հանդեսում, որտեղ մանրամասն նկարագրել են, թե ինչպես պետք է հում ձուն եփել։
Եփելու գաղտնիքն այն է, որ ձուն անհրաժեշտ է բազմիցս հանել եռացող ջրից և մտցնել սառը ջրի մեջ, որպեսզի դեղնուցը չեփվի և չպնդանա, իսկ սպիտակուցը աստիճանաբար տաքանա մինչև ցանկալի խտությունը, հայտնում է Naked Science-ը։ Սովորաբար, նման ձեռնածությունները տևում են մոտ 32 րոպե:
Այս եզրակացության գալու համար մասնագետները եփել և համեմատել են շուրջ 300 ձու:





























