Հայաստանի ոստիկանապետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանն, այսօր` դեկտեմբերի 20-ին, ընդունել է ՀՀ-ում Չինաստանի դեսպան Թիան Չանչունին եւ հույս հայտնել, որ երկկողմ համագործակցությունը ցանկալի արդյունքներ կտա նաեւ իրավապահ ոլորտում:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Թիան Չանչունը Վլադիմիր Գասպարյանին շնորհավորել է նշանակման առթիվ եւ նրան ու ոստիկանության ողջ անձնակազմին հաջողություն մաղթել իրավապահ գործունեության մեջ:
Դեսպանն ընդգծել է, որ տպավորված է հայ ոստիկանների պրոֆեսիոնալ աշխատանքով հատկապես հասարակական կարգի պահպանման ոլորտում, ինչի շնորհիվ Հայաստանն այսօր աշխարհի ամենաապահով եւ անվտանգ երկրներից է:
Հանդիպման ընթացքում կողմերը կարեւորել են իրավապահ ոլորտում փոխգործակցության սերտացման անհրաժեշտությունն ու ուղիները:
Քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս:




























