ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում մեծ առաջընթաց է գրանցվել։

«Կարծում եմ, որ մենք հսկայական առաջընթաց ենք գրանցել անցած շաբաթվա ընթացքում: Մենք գործ ունենք Ռուսաստանի հետ, գործ ունենք Ուկրաինայի հետ։ Կարծում եմ՝ ինչ-որ բան տեղի կունենա»,- ասել է նա Fox News հեռուստաալիքի հարցազրույցում։

ԱՄՆ նախագահին հարցրել են, թե արդյոք նա կկարողանա բանակցությունների բերել հակամարտության երկու կողմերին։ «Կարծում եմ, որ դա տեղի կունենա», - պատասխանել է Թրամփը:

Նա կրկին դժգոհություն է հայտնել, որ Եվրոպան Ուկրաինայի վրա շատ ավելի քիչ գումար է ծախսում, քան Վաշինգտոնը։ «ԱՄՆներդրել է մոտ 350 մլրդ դոլար, Եվրոպան՝ 100 մլրդ դոլար, սա նշանակում է, որ մենք ծախսել ենք երկու կամ նույնիսկ երեք անգամ ավելի։

[ԱՄՆ նախկին նախագահ Ջո] Բայդենը չպետք է թույլ տար, որ դա տեղի ունենար»,- ասել է Թրամփը։ Նա նաեւ քննադատել է ՆԱՏՕ երկրների ոչ բավարար ռազմական ծախսերը։ «ՆԱՏՕ-ի հետ կապված իրավիճակը շատ անարդար է, եւ ես այն արդարացի դարձրի [2017թվ. իշխանությունը ստանձնելուց հետո]: Ես ասացի, որ եթե նրանք չվճարեն, մենք նրանց չենք պաշտպանի»,- ասել է ԱՄՆ նախագահը։