Վանաձոր-Ալավերդի ճանապարհի 1-ին կիլոմետրում, այսօր` դեկտեմբերի 20-ի երեկոյան ժամը 22:20-ի սահմաններում, միմյանց են բախվել «Մոսկվիչ-2141» մակնիշի 64 OԼ 448 համարանիշի եւ «ՎԱԶ-2102» մակնիշի 36 ԼԼ 169 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը, այս պահի դրությամբ երկու ավտոմեքենաների վարորդներն էլ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վանաձորի թիվ 1 հիվանդանոցային համալիր:
Դեպքի վայրում աշխատել են փրկարարները, ճանապարհային ոստիկանության Լոռիի ճանապարհային ոստիկանները: ոստիկանության Վանաձորի բաժնի Բազումի բաժանմունքի պետ Արա Կարապետյանը:
Փրկարարական աշխատանքները ղեկավարել է Լոռիի մարզի փրկարարական վարչության պետ Հրաչ Անտոնյանը:
Նշենք նաեւ, որ «ՎԱԶ-2102» մակնիշի ավտոմեքենան արքայանարինջ (կորոլյոկ) է տեղափոխելիս եղել:
Նախնական տվյալներով, վթարի մեղավորը եղել է «Մոսկվիչ»-ի վարորդը, ով դուրս է եկել հանդիպակած գոիտի, որի հետեւանքով էլ տեղի է ունեցել բախումը:
Այս պահին փորձում ենք ճշտել վիավորների ինքնությունն ու վիճակը:




























