Ուկրաինական հակամարտության կարգավորումը կարող է ներառել Կիևի կողմից «տարածքների հնարավոր կորստի մասին համաձայնագիր»։ Այս մասին հինգշաբթի օրը Fox Business հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի եւ Ուկրաինայի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Քիթ Քելլոգը։
«Կարծում եմ, [ԱՄՆ պաշտպանության նախարար] Փիթ Հեգսեթը ճիշտ էր: 2014-ին և այն սահմաններին, որոնք կային մինչև Ռուսաստանի Ղրիմ մտնելը, վերադարձ չի լինի։ Կարծում եմ, որ ինչ-որ պայմանավորվածություն կլինի տարածքների պոտենցիալ կորստի վերաբերյալ»,- ասել է նա՝ հավելելով, որ «դա ճանաչելն անհրաժեշտ չի լինի»։
«Մենք դա չճանաչեցինք Բալթյան երկրների դեպքում։ Կար Ուելսի դոկտրինը: Մենք երբեք չենք մտածել, որ այդ երկրները պատկանում են Խորհրդային Միությանը, ասել ենք, որ դրանք գտնվում են իրենց ազդեցության տակ»,- ասաց պաշտոնյան։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփը փետրվարի 12-ին կայացած հեռախոսազրույցում, ի թիվս այլ հարցերի, քննարկել են Ուկրաինայում կարգավորման հեռանկարները։ Կրեմլի տվյալներով՝ Թրամփը հանդես է եկել ռազմական գործողությունների արագ դադարեցման և խնդրի խաղաղ լուծման օգտին։ Պուտինն, իր հերթին, նշել է հակամարտության բուն պատճառները վերացնելու անհրաժեշտությունը և համաձայնել է Թրամփի հետ, որ երկարաժամկետ կարգավորումը հնարավոր է հասնել խաղաղ բանակցությունների միջոցով, նշել է ՌԴ ղեկավարի մամուլի ծառայությունը։
ԱՄՆ-ը չի բացառում համաձայնագրով Կիևի «տարածքների հնարավոր կորուստը». Քելլոգ

Հասանելի է
русский



























