ԵՄ երկրները ներկայումս չունեն զենքի բավարար պաշարներ՝ ապահովելու Ուկրաինայի անվտանգությունը և հակազդելու Ռուսաստանի կողմից հնարավոր ագրեսիային, ասել է գերմանական Rheinmetall սպառազինության ընկերության ղեկավար Արմին Փափերգերը։ «Եվրոպացիներն ու ուկրաինացիները ոչինչ չունեն իրենց պահեստներում»,- ասել է նա Financial Times-ին։ Ըստ Փափերգերի՝ այս իրավիճակը պայմանավորված է նրանով, որ Եվրոպան տասնամյակներ շարունակ նվազագույն ներդրումներ է կատարել պաշտպանության ոլորտում և նորմալ է համարում համապատասխան ծախսերը ՀՆԱ-ի 1%-ի մակարդակում պահելը։
Արդյունքում, ԱՄՆ-ը սկսեց ԵՄ երկրներին վերաբերվել ինչպես «երեխաների», ասում է Փափերգերը։ «Եթե ծնողները ճաշում են, երեխաները պետք է նստեն այլ սեղանի շուրջ։ ԱՄՆ-ը բանակցում է Ռուսաստանի հետ, և ոչ մի եվրոպացի սեղանի շուրջ նստած չէ. «Ակնհայտ է, որ եվրոպացիները երեխաներ են»,- պարզաբանել է Rheinmetall-ի ղեկավարը։ Միևնույն ժամանակ, նա կասկածում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կկարողանա ստիպել Ռուսաստանին «դադարեցնել կրակը» Ուկրաինայում։ Սակայն, նույնիսկ այդ դեպքում, Փափերջերն ասում է, որ իր ընկերությունը միևնույն է կշահի, քանի որ Եվրոպան ներդրումներ կկատարի զենքի արտադրության մեջ: «Նույնիսկ եթե [ռուս-ուկրաինական] պատերազմն ավարտվի, սխալ կլինի կարծել, թե մեզ շատ խաղաղ ապագա է սպասվում»,- նշել է Rheinmetall-ի ղեկավարը։
FT-ի կողմից վկայակոչված պաշտոնական տվյալների համաձայն՝ 2021-ից 2024 թվականներին ԵՄ պաշտպանության ընդհանուր ծախսերն աճել են ավելի քան 30%-ով՝ հասնելով 326 միլիարդ եվրոյի կամ բլոկի ՀՆԱ-ի մոտ 1,9%-ին: Գերմանիան՝ ԵՄ ամենամեծ տնտեսությունը, 2024 թվականին պաշտպանության վրա ծախսել է իր ՀՆԱ-ի մոտ 2%-ը։ Միաժամանակ, Թրամփը ՆԱՏՕ-ի երկրներից պահանջել է պաշտպանության վրա ծախսել ՀՆԱ-ի առնվազն 5%-ը։
Rheinmetall-ը գերմանական խոշորագույն արտադրողներից է 155 մմ հրետանային արկերի, որոնք օգտագործվում են ուկրաինական պատերազմում։ Կոնցեռնը Կիևին մատակարարել է նաև տանկեր, հետևակի մարտական մեքենաներ և այլ տեխնիկա։ Բացի այդ, ընկերությունը պաշտպանական գործարան է բացել Ուկրաինայում:
Rheinmetall-ի գործադիր տնօրենը հայտնել է, որ Եվրոպայում զենքի պահեստները դատարկ են

Հասանելի է
русскийԹեմա
Տեղադրություն




























