Հայաստանի փոխվարչապետ, ՀՀ 2011թ. մարդահամարի նախապատրաստման եւ անցկացման համապետական հանձնաժողովի նախագահ Արմեն Գեւորգյանն այսօր` դեկտեմբերի 21-ին, մասնակցել է Ազգային վիճակագրության ծառայության մարդահամարի վարչության շենքում համակարգչային նոր սրահի բացման արարողությանը, որին ներկա են եղել նաեւ ԱՎԾ նախագահ Ստեփան Մնացականյանը, Հայաստանում Հնդկաստանի դեսպան Աչալ Կումար Մալհոթրան:

Համակարգչային սարքավորումները տրամադրել է Հնդկաստանի կառավարությունը, տեխնիկական աջակցության ընդհանուր արժեքը 53,9 մլն դրամ է:

Փոխվարչապետը ՀՀ կառավարության անունից շնորհակալություն է հայտնել Հնդկաստանի կառավարությանը` նշելով, որ տրամադրված օժանդակությունն էական աջակցություն է մարդահամարի տվյալների մշակման փուլի համար: Նա վստահություն է հայտնել, որ ժամանակակից տեխնիկական միջոցներով հագեցած սրահը թույլ կտա գործընթացն առավել արդյունավետ կազմակերպել: